Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը

21:20, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հարցն ընդգկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

Ծրագիրը ներդաշնակեցվել է էներգետիկայի բնագավառում միջպետական առևտրի հետ կապված միջազգային պարտավորությունների պահանջներին, որը չի հակասում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն:

Ըստ հիմնավորման, Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրն կընձեռնի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունա­վետության բարելավմանը:


© 2009 ARMENPRESS.am