Դիլիջան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է ձորը

21:01, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 440 AF 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ սահել ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները Կ. Ա.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am