«Ալաշկերտ»-ն ու «Արարատ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնեն

18:52, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով «Արարատի» հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 18:30-ին:

Առաջնության առաջին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին», իսկ «Արարատը» օգոստոսի 6-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ:


© 2009 ARMENPRESS.am