Michael Kors-ը 1,2 մլրդ դոլարով գնում Է Jimmy Choo-ն

15:41, 25 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Michael Kors ընկերությունը համաձայնության Է հասել 896 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,2 միլիարդ դոլարով) Մեծ Բրիտանիայի Jimmy Choo կոշիկի արտադրողի գնման շուրջը, ասված Է ընկերության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Michael Kors-ը կաանխիկ 2,3 ֆունտ ստեռլինգ կվճարի Jimmy Choo-ի մեկ բաժնետոմսի դիմաց:

Կոշիկի բրենդը վաճառքի Էր հանվել այս տարվա ապրիլին, քանի որ դրա հիմնական սեփանկանատերը՝ JAB Holding-ը, որոշել Էր դուրս գալ luxury ապրանքների սեգմենտից:

The Wall Street Journal թերթը նշում Է, որ Michael Kors-ի համար Jimmy Choo-ի գնումը ներկայացնում Է իր գործարարությունը բազմատեսակացնելու հնարավորություն կանանց պայուսակների շուկայի աճի դանդաղման պայմաններում, որոնց բնագավառում մասնագիտացած Է ընկերությունը: Customer Growth Partners հետազոտական ընկերության տվյալներով, որոնք բերում Է հրատարակությունը, անցյալ տարի այդ շուկան աճել Է սոսկ 2 տոկոսով, մինչդեռ վեց տարի առաջ աճը կազմել Է տարեկան 15 տոկոս: Michael Kors-ի հայտարարության համաձյան՝ ընկերությունը պլանավորում Է Jimmy Choo-ի վաճառքներն ավելացնել մինչեւ 1 միլիարդ դոլար:

Բրիտանական Jimmy Choo բրենդը հիմնվել Է 1996 թվականին գործարար Ջիմի Չուի եւ բրիտանական Vogue հանդեսի նախկին խմբագիր Թամարա Մելոնի կողմից: 2001 թվականին գործարարն ընկերությունում իր բաժինը (50 տոկոս) վաճառել Է 10 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այդ ժամանակվանից ի վեր բրենդը մի քանի անգամ փոխել Է սեփականատերերին:

Michael Kors-ը հագուստի, կոշիկի, օծանելիքի եւ աքսեսուարների ամերիկյան բրենդ Է: 1981 թվականին հիմնել Է Մայքլ Քորսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am