Ազատ ոճային հայ ըմբիշները ևս մեկ մեդալ են նվաճել Ֆրանկոֆոնյան խաղերում

11:44, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվաճելով արծաթե մեդալ՝ ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն: 

Ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ աթլետները, իսկ հուլիսի 26-ին մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոյիստները:

 

 


© 2009 ARMENPRESS.am