Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կունենա 3 մասնակից

11:01, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:

Այս տարվա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա սեպտեմբերին Թբիլիսիում: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

 


© 2009 ARMENPRESS.am