Արցախի նախագահն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին

17:24, 24 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի եւ այս համատեսքստում Սփյուռք-Հայրենիք կապերին վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am