Թուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ և վիրավորներ

12:41, 24 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական փոխադրող մեքենայի վրա, որում զինվորականներ են եղել: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են:

Դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման պատասխանատուն: Թուրքական լրատվամիջոցները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն:

Սիիրթում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am