Հենրիխ Մխիթարյանը և Ջուլիա Ռոբերտսը լուսանկարվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակից հետո

11:22, 24 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցել է «Ռեալ»-ի հետ: Այդ խաղին հետևել է նաև հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է: Հանդիպումից հետո Մխիթարյանը նկարվել է Ռոբերտսի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական այդ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթել է «Ռեալ»-ին:


© 2009 ARMENPRESS.am