Կարեն Գրիգորյանը՝ Սանտ Մարտի 2017 մրցաշարի 2-րդ մրցանակակիր

14:16, 23 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ավարտվեց «Սանտ Մարտի 2017» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում էին 162 շախմատիստ, այդ թվում 11 գրոսմայստեր: 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Պերուն ներկայացուցիչ Ֆերնանդես Ֆերնանդոն: 7.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: 7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Կուանտաս Խայմե Ալեքսանդրը:


© 2009 ARMENPRESS.am