Հրդեհ է բռնկվել Քուչակի փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում

14:09, 23 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փայտամշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am