Սպիտակ Տան մամուլի խոսնակ Շոն Սպայսերը հրաժարական է տվել. CNN

21:02, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ Տան մամուլի խոսնակ Շոն Սպայսերը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ Տան առնվազն իր երեք աղբյուրների:

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի վարչակազմի հասարակայնության հետ կապերի գծով հաջորդ պատասխանատուն լինելու է նյույորքցի ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչին:

Սպիտակ Տան և Հանրապետական կուսակցության խորհրդականներից մեկն էլ CNN-ին տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Սպայսերին մնալ իր պաշտոնում, սակայն Սպայսերը հետ չի կանգնել հրաժարական տալու իր որոշումից:


© 2009 ARMENPRESS.am