Բասկետբոլի երիտասարդական թիմը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն

14:25, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը:  Հայաստանի ընտրանին շարունակեց պայքարը 17-րդ տեղի համար և մրցեց Ադրբենջանի թիմի դեմ: Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը հաղթեց 25:15 հաշվով: Երկրորդ կեսը ավարտվեց հավասար 42:42 հաշվով: Երրորդ քառորդում երիտասարդական հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ` 62:55: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 82:80 հաշվով և Հայաստանի Մ20 տարեկանների թիմը հաղթեց Ադրբեջանին:


© 2009 ARMENPRESS.am