Սեուլը կրկին Փենյանին առաջարկել Է բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների գծով
11:35, 21 Հուլիս, 2017Սեուլը Փենյանի հետ բանակցությունների գաղափարն առաջադրել Է հուլիսի 17-ին: Փանմունջոմ սահմանային կետում որպես այդ կոնսուլտացիաների հնարավոր ժամկետ Է դիտվել հուլիսի 21-ը, սակայն հյուսիսկորեական կողմի արձագանքն այդպես Էլ չի ստացվել: Նաեւ հարավկորեական կողմը հանդես Է եկել այդ նույն վայրում օգոստոսի 1-ին Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպելու առաջարկությամբ: Չինաստանի ԱԳ նախարարությունը ողջունել Է Հարավային Կորեայի գործողությունները՝ նշելով, որ երկու կողմերի միջեւ հարաբերությունների բարելավումը համապատասխանում Է իրենց հիմնարար շահերին, ինչպես նաեւ ավանդ Է ներդնում Կորեական թերկաղզու իրադրության բարելվման գործում:
Սելուլի այս քայլին ավելի զուսպ են վերաբերվել Տոկիոյում, որտեղ նշել են, որ այդ գործողությունները չեն հակասում Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ վերջերս կայացած հանդիպմանն ընդունված հայտարարությանը, որտեղ նշված Է, որ կողմերը մտադիր են գործադրել բոլոր ջանքերը՝ Կորեական թերակղզին միջուկազերծելու եւ Կյուսիսային Կորեային բանակցությունների վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նույնպես հավանություն Է տվել Հարավային Կորեայի առաջարկությանը եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ Է արել ընդունելու այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am