Լուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով

10:12, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby"s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1969 թվականին պայուսակը գտնվում էր «Ապոլոն-11» տիեզերանավում: Սկզբում դրան մեծ կարևորություն չէին տվել և վաճառել էին կառավարական առցանց աճուրդի ժամանակ: Պայուսակում, սակայն, պահպանվել էին լուսնային մակրերևույթի օրինակները՝ փոքր քարեր և փոշի: ՆԱՍԱ-ում սկսել էին պայքարել ցուցադրանմուշի համար: Դրա վերջին տերը Չկագոյի բնակիչ էր, ով 2015 թվականին պայուսակը գնել էր 995 ԱՄՆ դոլարով:

 


© 2009 ARMENPRESS.am