Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է

09:03, 21 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄՆ և Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում հաղթել է «Սանչեսթեր Սիթի»-ին՝ 0:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը: «Կարմիր սատանաների» կազմում աչքի է ընկել նաև Լուկակուն:

Մխիթարյանը փոխարինվել է 62-րդ րոպեին:


© 2009 ARMENPRESS.am