Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին

21:18, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 20-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում (Կիևյան փողոցի կողմից) նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 20-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ և գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: 
 


© 2009 ARMENPRESS.am