Մաքքեյնը խոստացել է շուտով վերադառնալ Կոնգրես

19:54, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արիզոնայից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իր մոտ ախտորոշվել է գլխի քաղցկեղ: «Ես շատ շնորհակալ եմ այդքան առատաձեռն աջակցության համար: Ի դժբախտություն կոնգրեսում իմ մրցակիցների՝ ես շուտով կվերադառնամ. այնպես որ եղեք աչալուրջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է Մաքքեյնը:

Հիվանդության մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել է հուլիսի 20-ի գիշերը՝ քաղաքական գործչի բժիկների կողմից:

Գլխի քաղցկեղը հայտնաբերվել է սենատորի աչքի վիրահատության ժամանակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր աջակցությունն է հայտնել Մաքքեյնին:  


© 2009 ARMENPRESS.am