Հունահռոմեական ոճի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանից կմասնակցի 9 մարզիկ

15:38, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանն այդ առաջնությունում կներկայացնեն Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Առաջնությունը կկայանա հուլիսի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում:

 


© 2009 ARMENPRESS.am