Բակո Սահակյանը մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը

14:11, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների  կազմակերպումը՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք արդեն իսկ դարձել են ավանդական:


© 2009 ARMENPRESS.am