Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի

13:45, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ծրագրում է մինչև 2017 թվականի վերջն Իրաքին մեծ քանակությամբ Т-90С/СК տանկեր մատակարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Вести.ru-ն՝ փոխանցելով ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինի հայտարարությունը:

Տանկերի հստակ քանակը և պայմանագրի գումարի չափը չի նշվում, սակայն ավելի վաղ հայտարարվում էր, որ առաջին չափաբաժինը բաղկացած կլինի 73 մարտական մեքենաներից:

Т-90С-ն իրենից ներկայացնում է Т-90 տանկերի արտահանման տարբերակը:


© 2009 ARMENPRESS.am