ՔԿՀ-ների բուժհաստատություններ կներգրավվեն փորձառու բժիշկներ

12:59, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժհաստատություններում ապահովվում է ավելի փորձառու բժիշկների ներգրավման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը։

Նախագծի հիմնավորման համաձայն, մասնավորապես, առաջարկվում է չեղարկել ՔԿՀ-ների բուժհաստատություններում աշխատող անձանց տարիքային սահմանափակումը՝ հաշվի է առնելով, որ բժիշկներն ավելի են կատարելագործվում հասակ առնելուն զուգընթաց։

 


© 2009 ARMENPRESS.am