Ալվարո Մորատան պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»

11:33, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Չելսի»-ին համաձայնության է եկել իսպանացի հարձակվողի հետ: Սակայն դեռևս չեն հստակեցվել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը: Մորատան օրեր անց բուժզննում կանցնի «Չելսի»-ում:

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան արդեն ավարտված մրցաշրջանում 23 խաղում խփել է 15 գոլ:


© 2009 ARMENPRESS.am