Բակո Սահակյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

20:45, 19 Հուլիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես սատարում է Արցախին՝ պահանջված եւ կարեւոր համարելով Մայր Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am