Չինացի թեթեւատլետն առաջ Է անցել կործանիչից

14:59, 19 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի թեթեւատլետ Չժան Պեյմենն առաջ Է անցել Չենդու J-10 ռեակտիվ կործանիչից, գրել Է RT-ն:

Սպրինտերն օդանավի հետ մրցել Է հարյուր մետր տարածության մրցավազքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: YouTube-ում զետեղված տեսահոլովակում երեւում Է, թե թռիչքագոտում ինչպես են մարզիկը եւ կործանիչը շարժվում միեւնույն արագությամբ, սակայն վերջնագծում Պեյմենին հաջողվում Է նետվել առաջ:

Հարյուր մետր վազքատարածությունում թեթեւատլետի անձնական ռեկորդը կազմում Է տասը վայրկյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am