Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական «Հոմենեթմեն» մարզական դպրոցի աշակերտներին

12:10, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում այցելել է հայկական «Հոմենեթմեն» մարզական դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը նկարվել է «Նյու-Յորք Նիքսի» բասկետբոլիստ Կարմելո Էնթոնի, նաև հայկական «Հոմենեթմեն» մարզական դպրոց սաների հետ:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am