Իրաքի վարչապետը Թուրքիային հորդորել է զորքերը դուրս բերել իր երկրից

09:16, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի համար պայքարի ավարտի մասին՝ կոչ անելով թուրքական զորքին հետ քաշվել և լքել երկրի տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրաքի քրդական Rudaw հեռուստաալիքը:

Իրաքի վարչապետը նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին:

Անկարայի և Բաղդադի հարաբերությունները լարվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան առանց իրաքյան իշխանությունների թույլտվության զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտվող Բաշիքայի շրջան՝ ԻՊ դեմ պայքարում օգնելու պատրվակով: Իրաքի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիային դուրս բերել զորքերը՝ անվանելով դա երկրի ինքնիշխանության ոտնահարում:


© 2009 ARMENPRESS.am