Երևանի Խանջյան փողոցում ավտոմեքենա է այրվել

21:57, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 17-ին, ժամը 18։29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում` Շախմատի տան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։46-ին: Այրվել է «Opel Vectra Universal» մակնիշի 35 CS 154 պետհամարանիշով ավտոմեքենան՝ բացի շարժիչի հատվածից:

 


© 2009 ARMENPRESS.am