ԲԱՏԷ-ի դեմ խաղալու ենք անվերապահ նվիրումով.Աբրահամ Խաշմանյան

20:37, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով՝ «Ալաշկերտ»-ը կարող է հաղթահարել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի արգելքը՝ խաղալով անվերապահ նվիրումով։ «Ինքս չեմ ցանկանում, որ ֆուտբոլիստների մոտ վաղվա խաղից առաջ ֆուրոր լինի։ Ուրիշ ձև եմ նախապատրաստում նրանց, որ ամեն ինչ տան դաշտում։ Գիտենք որ մեզանից սպասելիքները շատ են և փորձելու ենք արդարացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Խաշմանյանը։ ԲԱՏԷ-ի դեմ առաջիկա հանդիպումը բաց կթողնի Արթուր Եդիգարյանը։ «Եթե մենք վաղը խաղադաշտ դուրս գանք գնդակ բաց չթողնելու ձգտումով, ապա կպարտվենք։ Մենք կխաղանք ըստ իրավիճակի։ Միգուցե շեշտը դրվի պաշտպանության վրա, բայց դա չի նշանակում, որ խաղալու ենք 0։0 հաշվի համար։ ԲԱՏԷ-ի դեմ խաղալու ենք անվերապահ նվիրումով»,- շեշտեց Խաշմանյանը։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին՝ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանում:


© 2009 ARMENPRESS.am