Մոսկվայի «Արարատը» համալրվել է երկու նոր ֆուտբոլիստով

21:52, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատը» պայմանագրեր է կնքել ԲԿՄԱ-ի սան Դավիթ Հուրցիձեի և «Սոկոլի» նախկին դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդում է մոսկովյան ակումբի թվիթերյան էջը:

24-ամյա Հուրցիձեն կիսապաշտպան է և ավելի վաղ հանդես է եկել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, Պենզենսկի «Զենիթում», Երևանի «Ուլիսում», Արմավիրի «Տորպեդոյում», «Ամկարում» և Քութաիսիի «Տորպեդոյում»:


© 2009 ARMENPRESS.am