Քաղաքապետարանը կազմել է Երևանի 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերի նախագծերը

19:56, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ գույքագրվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաև գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները:

«Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ քննադատություններ կան: Օր առաջ պետք է հաստատել գովազդային անձնագրերի նախագծերը, և խստորեն հետևեք, որ տվյալ տնտեսվարողները խելամիտ ժամկետներում գովազդային վահանակները համապատասխանեցնեն գովազդային անձնագրերով սահմանված պահանջներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am