Աստվածաշնչի թարգմանությունների Բեռլինի ցուցահանդեսի ուղեցույցն անդրադառնում է Հայաստանին

19:38, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի «Պերգամոն» թանգարանում հուլիսի 14-ին տեղի է ունեցել Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:

Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված է, որ Հայաստանը 301թ. դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմամբ հնարավորություն ընձեռնվեց Աստվածաշունչը թարգմանել հայերեն»:


© 2009 ARMENPRESS.am