Լավ շանսեր ունենք հաղթելու «Ալաշկերտ»-ին. Ալեսանդր Երմակովիչ

19:23, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչ խոսքով «Ալաշկերտ»- ն էլ, ԲԱՏԷ-ն էլ հավասար շանսեր ունեն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու համար։ «Ես կարծում եմ, որ բավականին լավ շանսեր ունենք հաղթելու «Ալաշկերտ»-ին։ Առաջին խաղի ոչ-ոքի արդյունքը հնարավորություն է տալիս թե տանտերերին, թե մեզ։ Բայց մենք հավատում ենք մեր թիմին։ Առաջին խաղում ուրիշ արդյունքի էինք սպասում։ Մեր սարսափելի սխալը բերեց 1։1 հաշվին։ Փորձելու ենք գտնել մրցակցի խոցելի օղակները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Երմակովիչը։ Վերջինիս խոսքով «Ալաշկերտ» ցույց տվեց իր ուժեղ կողմերը։ «Մենք պետք է հարգենք մեր մրցակցին, բայց իմանանք մեր ուժի մասին»,-շեշտեց մարզիչը։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին՝ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանում:


© 2009 ARMENPRESS.am