Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ավելի քան 600 մարդ  

17:02, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ուժեղ շոգերի հետևանքով մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 610 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միայն մայրաքաղաք Տոկիոյում տուժել է 29 մարդ: Երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37 աստիճան:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տաք եղանակը կպահպանվի նաև հուլիսի 18-ին: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել օդափոխիչներից և փորձել երկար ժամանակ չմնալ փողոցներում, ինչպես նաև հաճախ ջուր խմել:


© 2009 ARMENPRESS.am