ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

16:37, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 17-ին տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող, իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- ասել է Հասրաթյանը:


© 2009 ARMENPRESS.am