Կամչատկայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

16:12, 17 Հուլիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,2 մագնիտուդով հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Բերինգի կղզուց ոչ հեեռու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այս մասին հաղորդել Է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Կամչատկայի բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն, իր հերթին, ավելի վաղ հաղորդել Է, որ Կամչատկայի ափերի մոտ գրանցվել Է 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Որոշ ժամանակ անց ծառայությունը հրապարակել ճշգրտված տվյալներ, որոնց համաձայն ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել Է 6,2, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am