Կենտրոնն ու Շենգավիթը մեկ օր ջուր չեն ունենա

14:26, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Ամիրյան, Բրյուսովի, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրովի փողոցների, Ագաթանգեղոսի 1-8, Պարոնյան 1-15, Իսրայելյան 1-39, Խորենացու 1-29, Կողբացու 1-20, Բուզանդի 5-89, Իսակովի 1-13, Մաշտոցի 1-20, Արշակունյաց 1-36 համարների, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցքների, Հրազդանի կիրճի, Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի պուրակի և խճուղու, Էջմիածնի հին խճուղու, Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի, Թամանցիների փողոցների, Շիրակի և Մասիսի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 50-130, Բագրատունյաց 40-70, Արշակունյաց 58-260 համարների, Արշակունյաց 4-րդ նրբանցքի, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի ջրամատարարումը:


© 2009 ARMENPRESS.am