Հայաստանի ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

14:07, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի Պակս քաղաքում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էր նաև երիտասարդների հավաքականը` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: 55 կգ քաշային կարգում Գասպար Հայրապետյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը, իսկ Էրիկ Հարությունյանը բավարարվեց 5-րդ տեղով: 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 մարզիկ մարզուհիներ:

 


© 2009 ARMENPRESS.am