Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալի հետ

13:45, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հուլիսի 13-ին հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ՀՀ և ԲՀ համագործակցությանը, միջազգային կառույցներում փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև տնտեսական կապերի ակտիվացմանը:

Զրուցակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որի 10-րդ նիստն առաջիկայում կկայանա Երևանում:

Հանդիպմանը բելառուսական կողմից նաև ներկա էր Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին:


© 2009 ARMENPRESS.am