ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների եւ զինվորականների դեմ քիմգրոհների պատրվակով

13:39, 17 Հուլիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին նոր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների եւ զինվորականների դեմ, որոնք կարող են առնչություն ունենալ վերջին ամիսներին Սիրիայում կատարված բազմաթիվ քիմիական գրոհների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար (ԱԳՆ) Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի ԱԳՆ-երի ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո:

Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ բազմիցս ներկայացրել Է տեղեկատվություն, որը հաստատվել Է նաեւ ՌԴ-ի պաշտպանության նախարարության կողմից, որ Սիրիայում քիմիական գրոհների հետեւում կանգնած են տեղական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այդ կերպ փորձում են հրահրել Արեւմուտքի ռազմական ինտերվենցիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am