Թուրքիայում մահապատժի վերականգնումը կփակի ԵՄ անդամակցության դուռը. Յունկեր

13:25, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մահապատժի վերականգնումը կփակի այդ երկրի համար ճանապարհը դեպի Եվրամիությանն անդամակցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի առթիվ հայտարարել էր, որ իշխանությունների կողմնակից 250 զոհերի համար վրեժ են լուծելու: «Մենք կկտրենք դավաճանների գլուխները»,- ասել էր նա:


© 2009 ARMENPRESS.am