Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

13:23, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպումը անց է կացվում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեի նախագահությամբ: Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հանդիպումը կանցկացվի ընդլայնված կազմով և կքննարկվեն այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը և դրանց հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am