Ռոնալդուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Սուպերգավաթի խաղը

11:37, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հետո Ռոնալդուն ավելի երկար հանգստի հնարավորություն է ստացել և «Ռեալ»-ի հետ չի մեկնել ԱՄՆ: Հարձակվողը բուժզննում կանցնի, բայց կշարունակի հանգիստը` մասնակցելու գովազդային արշավի: Ռոնալդուն մարզումները կվերսկսի հուլիսի վերջին, բայց հնարավոր է բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը:

Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը կկայանա օգոստոսի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am