«Սևանա լիճ» շախմատային մրցաշարում կայացել է 3-րդ տուրը

10:59, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանում շարունակվում է «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ կայացել է 3-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ-ոքի խաղացին Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Հովհաննես Գաբուզյանին:

3-րդ տուրից հետո 2,5 միավորով մրցաշարի առաջատարը Մարտին Կրավցիվինն է: 2-ական միավոր ունեն Թամիր Նաբաթին, Իգոր Կովալենկոն  և Ամին Բասսեմը:


© 2009 ARMENPRESS.am