«Դանիել» կինոժապավենի հերոսները փորձում են գտնել իրնց հետաքրքրող հարցերի պատասխանները

01:02, 16 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարշավայում ծնված ռեժիսոր Անաստազյա Դոմբրովսկայի «Դանիել» ֆիլմը գլավոր հերոսի` Դանիելի միջոցով ներկայացնում է այն թեմաները, խնդիրները, հարցերը, որոնք հուզում են առողջական խնդիրներ ունեցող ժամանակակից պատանիներին: Ժապավենն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Անաստազյա Դոմբրովսկան:

«Մասնակցում էի դաունիզմ և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար նախատեսված դասընթացների ու այնտեղ հանդիպեցի Դանիելին, ում հետ դաշնամուրի դասերի էի հաճախում: Նա լավ էր նվագում ու փորձում օգնել մյուս երեխաներին: Հետաքրքիր կերպար էրՄի օր հարցրեցի նրան արդյոք կա աղջիկ, ում սիրում է նա դրական պատասխան տվեց: Հստակ որոծեցի, որ Դանիելն իմ կինոնկարի հերոսն է»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Նա շեշտեց, որ փորձում էր գտնել ֆիլմի բնական կառուցվածքը: «Կարծեցի, որ ամառային ճամբարում ժամանակ անցկացնելը հիանալի տարբերակ էր նրանց բնական հույզերն ու էմոցիաները արտահայտելու համար: Ֆիլմում հնարավոր եղավ լիարժեք ցույց տալ Դանիելի ընկերներին, նրաց հարաբերությունները, խնդիրները, երազանքները: Ընդգծեմ, որ Դանիելն անդադար պոեմներ էր գրում իր սիրած աղջկա համար, կարծում եմ, որ առանց խնդիրների երեխաներն այնքան էլ հաճախ չեն իրենց զգացմունքները նման կերպ արտահայտում»,-ասաց Անաստազյան:

Ռեժիսորն ասաց, որ իր կինոնկարը մարդասիրության մասինէ:

Գլխավոր հերոսը մի պատանի է, որն  արձակուրդն անցկացնում է  Դաունի համախտանիշով հիվանդների համար կազմակերպված ճամբարում: Տեսախցիկը հետևում է Դանիելի ու նրա ընկերների զրույցներին:  Տղաները մնում  են տղաներ. նրանք խոսում են աղջիկների մասին: Միանգամայն լուրջ: Իրենք իրենց հարցնում են. «Իսկ մոտիկանալն ի՞նչ է տալիս», կամ «Ո՞րն է  սերը ճիշտ արտահայտելու ձևը»: Պատասխանի փնտրտուքը պատանիների համար  միայն  հարց չէ,  այլև  խնդիր, որ նրանցից յուրաքանչյուրն ունի:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


© 2009 ARMENPRESS.am