Աբրահամ-Յուբենկ մենամարտը կայանալու է հուլիսի 15-ին

11:10, 15 Հուլիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` կեսգիշերն անց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում: 

Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): 

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հուլիսի 14-ին, տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ:


© 2009 ARMENPRESS.am