Լևոն Արոնյանը Գրան Պրիիում կիսում է 14-15-րդ տեղերը

10:35, 15 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի  «Գրան պրի» շարքի երրորդ փուլի 8-րդ տուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչուն: 8-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Թեյմուր Ռաջաբովը: Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարին զիջում են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ տեղերը:

Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 14-ից 15-րդ տեղերը: Կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սալեմ Սալեհի հետ:


© 2009 ARMENPRESS.am