«Զվարթնոցում» կկազմակերպվեն կինոդիտումներ

19:24, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ  յուրաքանչյուր շաբաթ  օր մեր հայրենակիցներն  ու  Հայաստան այցելած  օտարերկրացի  հյուրերը  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` մեծ  էկրանի  վրա  կարող  են  ֆիլմեր  դիտել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մեր պատմամշակութային  հուշարձանները  հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով  ՀՀ մշակույթի  նախարարությունը  և «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ը  հանդես  են  գալիս  յուրօրինակ նախաձեռնությամբ:

Այսուհետ  յուրաքանչյուր շաբաթ  օր մեր հայրենակիցներն  ու  Հայաստան  այցելած  օտարերկրացի  հյուրերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` մեծ  էկրանի  վրա  կարող  են  ֆիլմեր  դիտել:

Սիրով  պասում  ենք  առաջին այցելուներին  հուլիսի 15-ին, ժամը  20.30-ին: Մուտքն ազատ է»:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am