Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը գերազանցել Է 80-ը
16:47, 14 Հուլիս, 2017«Ասամի նահանգը տուժել Է ավելի մեծ չափով՝ այս պահի դրությամբ հեղեղումները եւ սողանքները խլել են 53 կյանք»,- գործակալությանը հայտնել Է նահանգի գլխավոր նախարար Սարբանանդա Սոնովալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 40 մադրու մահվան մասին:
Տարածաշրջանում տեղատարափ անձրեւները շարունակվել են երկու շաբաթից ավելի եւ հանգցրել հեղեղումների, այդ թվում Բրահմափութրա գետի հորդացման եւ սողանքների: Ասամի նահանգում առնվազն 2,5 հազար գյուղեր ջրածածկ են եղել, նաեւ ջրի տակ Է հայտնվել Քազիրանգա ազգային բնայգին, որտեղ բնակվում Է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների՝ աշխարհում ամենամեծ պոպուլյացիան: Բնայգին 1985 թվականից մտնում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am