Մոսկվայի «Արարատ»-ը նոր համալրում ունի

16:41, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մոսկովյան ակումբին է միացել 19-ամյա Իլյա Սամոշնիկովը: Մինչ այս ֆուտբոլիստը հանդես է եկել «Պրիալիտ» և «Վելես» թիմերում:

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում:


© 2009 ARMENPRESS.am